Լոնդոն. Իրանը «մեծ սխալ» թույլ տվեց ՝ հարձակվելով իսրայելական տանկերի վրա

Բրիտանիայի ԶՈւ շտաբի պետը կարծում է, որ Իսրայելը պետք է պատասխան տա Իրանին` վերջինիս պահվածքի համար։

Իրանը «մեծ սխալ» է թույլ տվել ՝ Հնդկական օվկիանոսում հարձակվելով իսրայելական տանկերի վրա: Այս մասին BBC Radio-4-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԶՈւ շտաբի պետ Նիկ Քարթերը:

«Իրանը մեծ սխալ թույլ տվեց՝ հարձակվելով Mercer Street տանկերի վրա, քանի որ դա հանգեցրեց միջազգային ավելի բարձր մակարդակում Պարսից ծոցի իրավիճակի վերանայման», — ասել է Քարթերը ՝ մատնանշելով զսպման միջոցառումների երկարաձգման անհրաժեշտությունը:

Ըստ Քարթերի, նման գործողությունները կարող են հանգեցնել լարվածության աճի եւ ողբերգական հետեւանքների` Պարսից ծոցի ժողովուրդների եւ միջազգային հանրության համար:

Քարթերն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է հակընդդեմ քայլեր ձեռնարկի ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում հետագա հարձակումները կանխելու համար: «Ըստ էության, մենք պետք է մարտահրավեր նետենք Իրանին` նման անխոհեմ պահվածքի համար», — ավելացրեց նա։

Հինգշաբթի ՝ հուլիսի 29 -ին, Հնդկական օվկիանոսում հարձակման է ենթարկվել իսրայելական Mercer Street լցանավը, որը Տանզանիայից ուղեւորվում էր ԱՄԷ: Հարձակման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ:

Իսրայելը և արևմտյան երկրներն այս հարձակման մեջ մեղադրում են Իրանին։ Իր հերթին Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն