Լուկաշենկոն հրամայել է «փակել Բելառուսի սահմանի յուրաքանչյուր մետրը»

Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուժայիններին հանձնարարել է փակել Բելառուսի սահմանի յուրաքանչյուր մետրը։Նա այդ որոշման մասին հայտարարեց այսօր՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպման ժամանակ, փոխանցում է Belta-ն։ Լուկաշենկոն հստակեցրեց, որ ոչ ոք չպետք է մուտք գործի Բելառուս «հարավից կամ արևմուտքից»: «Այսուհետ ոչ մեկի ոտքը՝ լինի դա հարավից թե արևմուտքից, չպետք է քայլ անի Բելառուսի տարածքում»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Լուկաշենկոյի խոսքով՝այս քայլն անհրաժեշտ է նրա համար, որ սահմանակից երկրները չկարողանան վտարել անօրինական փախստականներին`պաշտոնական անցակետերի միջոցով։ «Փակեք սահմանի յուրաքանչյուր մետրը: Մենք զուր չենք ահռելի միջոցներ ներդրել սահմանապահ զորքերում և ընդհանրապես` մեր ուժային կառույցներում»,- ասել է նա:

Ինչպես հայտնի է՝ հարավում Բելառուսը սահմանակից է Ուկրաինային, արևմուտքում` Լեհաստանին, հյուսիսում` Լիտվային և Լատվիային, իսկ արևելյան հարևանը Ռուսաստանն է: Ներկա պահին Լիտվան և Բելառուսը հակամարտության մեջ են` իրենց երկրների միջև անօրինական գաղթականների հոսքի պատճառով: Լիտվան մեղադրում է Բելառուսին` իր երկրի տարածք օտարերկրյա գաղթականների թողնելու մեջ, ովքեր հետագայում փորձում են անցնել ԵՄ տարածք։ Իսկ ավելի վաղ Բելառուսն արգելել էր ուկրաինացիների մուտքն իր տարածք: Այդուհանդերձ, այս սահմանափակումներում կան բացառություններ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն