Լուկաշենկոն փակագծեր է բացում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ ոչ ոք չի կարող տարանջատել, մասերի վերածել հանրապետությունը։ Այդ մասին նա հայտարարել է Գոմելի մարզի Բրագին քաղաքում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 35-րդ տարելիցի կապակցությամբ։

Պետության նախագահը մասնավորապես հաստատել է, որ խոսքը այսպես կոչված՝ Պոլեսական Ժողովրդական Հանրապետության մասին է, ինչը ենթադրում է մասերի բաժանել Բելառուսը ։

-Նրանք հենց նոր արթնացել են, ցանկանում են նորից Բելառուսը բաժանել մասերի։ Չի ստացվի, նույնիսկ ինձանից հետո։ Մենք ունենք հողեր, ունենք երկիր, և մենք մեր երկիրը ոչ ոքի չենք տա,- հայտարարել է Լուկաշենկոն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն