Թուրքիայում ձերբակալում են 532 զինվորականի

Թուրքիայի դատախազությունը հայցագիր է ներկայացրել՝ 532 զինվորականների ձերբակալման համար՝ Ֆեթխուլահ Գյուլենի իսլամական շարժման հետ կապերի կասկածանքի հիման վրա։ Իսլամական այդ շարժումը արգելված է Թուրքիայում։ Այդ մասին տեղեկացնում է Ahval News-ը։ Իշխանությունները հայտարարել են, թե Գյուլենի իսլամական շարժման հետևորդները 2016թ հուլիսին հեղաշրջում էին ծրագրել։ Գյուլենը այժմ ապրում է ԱՄՆ-ում ։ Մինչ այսօր տասնյակ հազարավոր պետական ծառայողներ և զինվորականներ արտաքսվել են և ձերբակալվել՝ խմբավորման անդամ լինելու, կամ կապեր ունենալու կասկածանքով։

Ստամբուլի և Իզմիրի դատախազությունները որոշում են ընդունել ձերբակալել այն անձանց, ովքեր կասկածվում են կազմակերպությանը պատկանելու հարցում։ Ըստ որում՝ կասկածվում են բարձրաստիճան զինվորականներ և ռազմական ուսումնարանների կուրսանտներ։

Ինքը՝ Գյուլենը, հերքում է հեղաշրջմանն իր մասնակցությունը։ Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս հավանության չեն արժանացրել նրան արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության հայցը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն