ՄԱԿ. Համաճարակի պատճառով աշխարհում քաղցածների թիվն աճում է

Համաձայն Պարենի համաշխարհային ծրագրի ՝ աշխարհում քաղցած մարդկանց թիվը շարունակում է աճել կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ակնկալվում է, որ աշխարհում սնունդը չի բավարարի շուրջ 270 միլիոն մարդու, երբ համավարակից առաջ նրանց թիվը ընդամենը 150 միլիոնն էր։

Միևնույն ժամանակ, համաճարակի ընթացքում սովի շեմին կանգնած մարդկանց թիվն ավելացել է 7 միլիոնով (34-ից ՝ 41 միլիոն): ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը կհանգեցնեն նրան, որ 23 երկրում սննդի սուր պակաս կլինի:

Ըստ New York Times-ի ՝ ամենաբարդ իրավիճակը նկատվում է աֆրիկյան երկրներում, որտեղ մարդիկ սովից մահանում են կորոնավիրուսի բռնկման ֆոնին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն