ՄԱԿ․ անհրաժեշտ է 11 միլիարդ պատվաստանյութ` համավարակի սուր փուլը կասեցնելու համար

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել կորոնավիրուսի և պատվաստումների մասին հայտարարությամբ։

Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում։ Գուտերեշը շեշտադրել է, որ պատվաստանյութերի բաշխումն և մատչելիությունը արդարության հարց է։ ՄԱԿ-ի ղեկավարը նաև ողջունել է COVAX-ի հետ Sinopharm и Sinovac ընկերությունների` կես միլիարդ դեղաչափ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիրը։

«Ընդհանուր առմամբ, մեզ անհրաժեշտ է ավելի քան 11 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ` աշխարհի բնակչության 70% -ի պատվաստման համար, ինչը կարևորագույն շեմ է` այս համաճարակի սուր փուլը հաղթահարելու համար: Դա կպահանջի ամենամեծ ջանքերը հանրային առողջապահության պատմության մեջ»,- ասել է նա:

Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ աշխարհին անհրաժեշտ է «Պատվաստման համընդհանուր ծրագիր», որը թույլ կտա կրկնապատկել դրանց արտադրությունը և կապահովի արդարացի բաշխումը երկրների միջև։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն