ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հանդեպ

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուրբաթ օրվա նիստում ընդունվել է նախագահի հայտարարությունը, որով դատապարտում է Կիպրոսի Վարոշա բնակավայրի հանդեպ Թուրքիայի նոր դիրքորոշումը և կոչ է արել այն վերանայել։Հայտարարությունն ընդունվել է առանց մեկնաբանությունների՝ Անվտանգության խորհրդիանդամների կողմից։ Անվտանգության խորհուրդը դատապարտում է 2021 թվականի հուլիսի 20-ին Վարոշայի շրջանի բացման վերաբերյալ թուրքերի և Կիպրոսի թուրքերի առաջնորդների հայտարարությունը», — ասվում է փաստաթղթում: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Անվտանգության խորհուրդը «կոչ է անում անհապաղ փոխել քաղաքական այս ուղղությունը և չեղարկել Վարոշայի վերաբերյալ 2020 թվականի հոկտեմբերից ձեռնարկված քայլերը»: Հուլիսի 20-ին թուրք կիպրոսցիների ղեկավարը՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Նիկոսիայի թուրքական հատվածում անցկացված զինվորական շքերթում հայտարարել է,որ Վարոշայի փակ տարածքի 3.5% -ը ապառազմականացվելու է, այսինքն ՝ թուրքական բանակից փոխանցվելու է քաղաքացիական վարչակազմի իրավասության տակ և հատկացվելու է սեփականատերերին, այդ թվում ՝ Կիպրոսի հույներին, եթե վերջիններս համապատասխան խնդրանքով դիմեն Հյուսիսային Կիպրոսում ձևավորված անշարժ գույքի հանձնաժողովին։ Զինվորական շքերթին ներկա գտնվող Թուրքիայի նախագահը` Էրդողանը, ողջունել է որոշումը, հայտարարելով, որ այն շահեկան կլինի բոլոր կողմերին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն