ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար. Աֆղանստանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

  ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հայտարարությամբ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով և ՄԱԿ -ի գնահատմամբ ՝ թալիբների գրոհայինները լրջորեն ոտնահարում են մարդու իրավունքները, հատկապես՝ լրագրողների և կանանց:

  Գուտերեշը թալիբներին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը ՝ ընդգծելով, որ իրենց գործողությունները հավասարազոր են ռազմական հանցագործությունների: ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իշխանության զավթումն այս կերպ «դատապարտված է ձախողման»:

Անտոնիո Գուտերեշը զգուշացրել է, որ եթե թալիբները շարունակեն գրավել Աֆղանստանի քաղաքները, այս ամենը կհանգեցնի միայն երկարատև քաղաքացիական պատերազմի: ՄԱԿ -ի ղեկավարն ընդգծել է, որ Աֆղանստանում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և կոչ է արել իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն