«Վերևներից հրահանգել են վիրավորների մասին տեղեկություն չտրամադրել». Pastark.am-ի աղբյուր

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Արարատի հիվանդանոցի ղեկավարներին ու բժշկական անձնակազմին հրահանգվել է ոչ մի լրատվականի կամ անհատի որևէ տեղեկատվություն չտրամադրել վիրավոր զինվորականների և զինվորականների մահվան դեպքերի մասին։

Մեզ նաև փոխանցեցին, որ երկու օր առաջ Երասխի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմն ունեցել է վիրավորներ` թեթև, մակերեսային վիրավորումներով, սակայն այդ մասին պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հաղորդել։ Հակառակը` ՀՀ ՊՆ-ն իր հայտարարություններում նշել է, թե հայկական կողմը վիրավորներ չունի։

Հիշեցնենք, որ վերոնշյալ հիվանդանոցը զգալի ժամանակ է ինչ գործում է որպես զինվորական հոսպիտալ։

Թե ուր է մեզ տանելու ինֆորմացիոն այս բլոկադա և ինչ նպատակ է հետապնդում` սարսափելի է մտածել, քանի-որ բոլորիս մոտ դեռ թարմ է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հանրությանը մատուցված սուտը, ճշմարտության կոծկումը և խայտառակ վերջնարդյունքը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն