ՄԱԿ-ում կոչ են արել հետաքննել Իրանի նախագահի դերը զանգվածային մահապատիժների գործում

Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջավիդ Ռեհմանը աջակցել է անկախ հետաքննության անցկացմանը, որը վերաբերում է Էբրահիմ Ռաիսիի դերին` 1988 թ զանգվածային մահապատիժների գործում, երբ նա դատախազի տեղակալ էր։

— Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը: Եվ երբ պարոն Ռաիսին արդեն դարձել է նախագահ՝ մենք պետք է սկսենք հետաքննությունը, թե ինչ է տեղի ունեցել 1988 թ և միաժամանակ՝ հետաքննենք՝առանձին անձանց դերը։ Հակառակ պարագայում՝ մենք լուրջ զգուշավորությունների առիթներ կունենանք այս նախագահի դեպքում։ Եվ սա այն իմաստով, թե նա ինչ դեր է խաղացել 1988թ զանգվածային մահապատիժների գործում,- հայտարարել է Ռեհմանը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը շարունակել է․ «Մենք կապ ենք հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, քանի որ մտահոգություն ունենք, թե նորից կարող է իրականացվել գերեզմանների ոչնչացման քաղաքականություն, կամ զանգվածային հուղարկավորությունների վկայությունները ոչնչացնող գործողություններ»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն