Քաբուլը մեղադրել է թալիբներին այն հարցում, որ նրանք գործում են այլ երկրի հետախուզության օգտին

Աֆղանստանի կառավարությունը մեղադրել է « Թալիբան» շարժմանն այն հարցում, որ սա աշխատում է այլ երկրի հետախուզության օգտին։ Ariana News-ի տեղեկացմամբ ՝այդ մասին հայտարարել են նախագահի օգնական Աշրաֆ Գանին և հասարակական և ռազմավարական հարցերով վարչության գլխավոր տնօրեն Վահիդ Օմերը։

Օմերի խոսքով՝ թալիբների ռազմական գործողությունները ղեկավարում է մեկ այլ երկրի հետախուզությունը։ Օմերը, սակայն, չի մասնավորեցրել, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը։ «Թալիբան» խմբավորումը հերքել է այդ մեղադրանքները։

Տվյալ հայտարարությունները հնչել են այն իրողությունից հետո, երբ Պակիստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Ահմեդը հավաստել է, որ թալիբների ընտանիքներն ապրում են իր երկրում՝ Իսլամաբադի մոտակա շրջաններում, իսկ իրենք՝ իսլամիստները բուժվում են տեղի հիվանդանոցներում։

Ավելի ուշ՝ Օմերը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրազեկ է այդ հիմնախնդրին։

— Եվ մենք Պակիստանի կողմից այս խնդրի ընկալումը չենք տեսնում,- կարծիք է հայտնել Օմերը։

Վերջին ժամանակներս Իսլամաբադը մի քանի անգամ հայտարարել է Աֆղանստանում խնդրի խաղաղ կարգավորմանն իր կողմնակցության մասին՝ կոչ անելով թալիբներին երկխոսություն սկսել Քաբուլի հետ։ Ընդ որում՝ երբևէ գաղտնիք չի եղել, որ Պակիստանում են գտնվում թալիբների հենակետերը, իսկ այդ երկրի հատուկ ծառայություններից «Թալիբան» խմբավորումը ստանում է գործնական տեղեկատվություն և ֆինանսավորում։ Թալիբների բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքները ևս ապրում են Պակիստանում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն