ՄԱԿ-ը Իսրայելին հորդորել է դադարեցնել շինարարությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը մեղադրել է Իսրայելին՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար, քանի որ Իսրայելը Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում շարունակում է շինարարական նախագծերի իրականացումը։ ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելի նոր կառավարությանը՝ շինարարությունն անհապաղ դադարեցնել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ՄԱԿ-ում Մերձավոր Արևելքի դեսպան Տոր Վեննեսլանդը հիշեցրել են Անվտանգության խորհրդի 2016 թվականի բանաձևը, համաձայն որի՝ Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի կառուցումը չունի իրավաբանական ուժ։

Վեննեսլանդը մամուլի ասուլիսի ժամանակ նաև խորին մտահոգություն է հայտնել Խար Խոմայում 540 միավոր շինություն կառուցելու՝ Իսրայելի մտադրության համար։

— Եվս մեկ անգամ պարզ ընդգծում եմ, որ իսրայելական բնակավայրերն այդ շրջաններում ՄԱԿ-ի բանաձևերի ոտնահարում են․ դա խոչընդոտում է «երկու պետությունների» համակեցության վերաբերյալ որոշումներին։ Բնակարանաշինության գործունեությունը պետք է անհապաղ դադարեցնել,- ասել է Տոր Վեննեսլանդը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն