Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Ըստ ընդունված օրենքի դպրոցներում այլեւս կարող են դասավանդել պարզապես բարձրագույն կրթություն ունեցողները։

Ի՞նչ խնդիրներ կարող է այն բերել իր հետ։ Երբ գնում ենք ներառական կրթության, աշակերտի անհատական մոտեցման ճանապարհով, ինչպես ենք պատկերացնում, որ ոչ մասնագետը կկարողանա որդեգրել աշակերտակենտրոն մոտեցում։ Մեկ այլ բան է գիտելիք ունենալը մեկ այլ բան է, այն մատուցելը։
Նախագծին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ և ձեռնպահ` զրո: Այս մարդիկ գոնե գիտակցե՞լ են, որ տապալում են Մանկավարժական համալսարանի դերը։ Ո՞վ է լինելու այդ ԲՈւՀ-ի դիմորդը, եթե բազային կրթություն ստանալու կարիք չկա։ Նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացում որոշ առաջարկներ ընդունվել են:
Նախագծով սահմանվում է, որ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
Ստացվում է, որ խնդիրն այն է, որ տեղը թափուր չմնա։ Այստեղ ևս գործ ունենք ձևի և ոչ թե բովադակության հետ։ Թե գիտելիք կստանա աշակերտը կամ առհասարակ կստան որևէ գիտելիք թե ոչ` պատգամավորների համար էական չէ։
Հայրապետյանը նախ նշել էր, որ ոչ միայն բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքների դպրոցներից որոշումներում կա ուսուցիչների համալրման խնդիր:
«Այն դպրոցներում, որտեղ հայտարարված մրցույթին 2 անգամ չեն դիմի և հաստիքը կմնա թափուր, մեր այն մասնագետները, որոնք չունեն մանկավարժական բազային կրթություն, բայց ունեն մասնագիտական հմտություններ և այն հմտությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ դասավանդել, կրթել երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատություններում, ապա անցնելով պետական լիազոր մարմնի կողմից մշակվող, առաջարկվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում»,- ասել է պատգամավորը:
Մարզերի դպրոցներում դասավանդելը ապրուստի և եկամտի հիմնական աղբյուրն է` մտածե՞լ եք, ո՞վ գալու Երևան, կրթություն ստանա, հետո ետ գնա մարզ։
Կրթության վերաբերյալ մի արտահայտություն կա, որն աքսիոմա է բոլոր պետությունների համար` եթե ցանկանում ես կործանել երկիրը, թուլացրու կրթության հիմքերը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն