Մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը վահանաձև գեղձի անառողջության ախտանիշ է

Մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը վահանաձև գեղձի անառողջության ախտանիշ է

Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է խանգարել մարմնի ջերմաստիճանը կարգավորելու ունակությանը: Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապողները նշում են, որ գտնվելով այլ մարդկանց հետ նույն սենյակում՝ սառչում են այն ժամանակ, երբ մյուսները տաք են կամ շոգ։ Մյուս հիվանդները, ընդհակառակը, զգում են ուժեղ ջերմություն: Որքան շատ հորմոններ արտադրվում են վահանաձև գեղձի կողմից, այնքան բարձր է մարմնի ջերմաստիճանը:

Որոշ մարդկանց մոտ մարմնի սովորական ջերմաստիճանը կարող է մի փոքր ցածր կամ բարձր լինել նորմայից: Այս դեպքում մի անհանգստացեք:

Սակայն եթե ձեր ջերմաստիճանը կտրուկ փոխվել է և երկար ժամանակ տարբերվում է նորմայից, դա կարող է ազդարարել հորմոնալ խանգարումների մասին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն