Մեկ ազգ՝երեք պետություն. Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համագործակցության մասին

ՆԱՏՕ-ի զորքը դուրս է գալիս Աֆղանստանից, որտեղ «ազատական ժողովրդավարներն» արմատներ էին գցել 20 տարի, իսկ այժմ թողնում են ավերակներ և խնդիրներ։ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ռազմաքաղաքական դաշինքը չի շրջանցում այդ խնդիրները:

Պատահականորեն չի ակնարկվում «Մեկ ազգ՝ երեք պետություն» կարգախոսը։ Այն հնչեցրել է Պակիստանի պաշտպանության նախարարությունը` արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Դա նշանակում է երեք երկրների կրոնական միասնություն։ Քանի որ Թուրքիայում և Պակիստանում գերակայում է սուննի իսլամը, ապա այդ կարգախոսի կիրառումը նշանակում է, որ Ադրբեջանում չեն ողջունում շիա մահմեդականությունը, որին պաշտոնապես դավանում է հանրապետության բնակչության մեծամասնությունը։ Փաստորեն՝ Ադրբեջանում կողմ են երկրի բնակչության սուննիացմանը։

Տվյալ դաշինքն ունի ևս մի նրբություն․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և մասնակցում է Աֆղանստանի պատերազմին, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական հակառակորդը «Թալիբան» շարժումն է։ «Թալիբանը» ևս դավանում է սուննի մահմեդականությունը և սերտ կապեր ունի Պակիստանի հետ։ Բացի այդ՝ «Թալիբանի» կենտրոնակայանը գտնվում է Դոհայում` Քաթարի մայրաքաղաքում, որը ևս Թուրքիայի կարևոր դաշնակիցներից մեկն է։ Հենց հատկապես այդպիսի պայմաններում է Թուրքիան մտադիր պահպանել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում, որը խնդիրներ է հարուցում թե քաղաքական, և թե ռազմական առումներով։

Պատմականորեն Թուրքիան լավ վարկանիշ ունի Աֆղանստանում։ Թալիբները 2001 թվականից չեն սպանել և ոչ մի թուրք զինվորի։ Այս համապատկերում էական է 2 գործոն․

1․1921թ Քեմալական Թուրքիան ճանաչեց Աֆղանստանի անկախությունը։

2․ Երկու պետություններում դավանում են սուննի իսլամը։

Այդուհանդերձ՝ եթե Աֆղանստանի կառավարությունը համաձայն է թուրքական ռազմական ներկայությանը Աֆղանստանում, ապա «Թալիբան» շարժումն այլ կերպ է նայում այդ հեռանկարին։ Այսպես, թալիբների ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել է հետևյալը․

«Վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիան ՆԱՏՕ-ի մաս է կազմել։ Դա է պատճառը, որ նրանք պետք է հեռանան Աֆղանստանից այն համաձայնագրի հիմքով, որ մենք 2020թ փետրվարի 29-ին ստորագրեցինք ԱՄՆ-ի հետ։ Մյուս դեպքում ՝ Թուրքիան մեծ իսլամական երկիր է: Աֆղանստանը պատմական կապ է ունեցել նրա հետ: Մենք նրանց հետ սերտ և լավ հարաբերությունների հույս ունենք, քանի որ ապագայում երկրում կստեղծվի նոր իսլամական կառավարություն»:

Այսինքն՝ թալիբները կամենում են ազատել Աֆղանստանը ցանկացած օտար զորքից, նույնիսկ ՝ կրոնի տեսակետից մերձավոր Թուրքիայից։ Բացի այդ՝ Աֆղանստանում ազգամիջյան հակամարտությունները չեն վերացել, ինչը Թուրքիայի համար ևս խնդիր է: Մի կողմից՝ Անկարան սատարում է գեներալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումին, ով զգալի ազդեցություն ունի Աֆղանստանի ուզբեկական համայնքում: Մյուս կողմից՝ Թուրքիան սատարում է Աֆղանստանի իսլամական կուսակցության առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթիարին, ով քննադատական վերաբերմունք ունի «Թալիբան» շարժման հանդեպ: Հեքմաթիարը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության նման մոտ է «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ, որը ևս արգելված է Ռուսաստանում։ Սակայն Հեքմաթիարին միշտ շեշտում է, որ իր համար փուշթունական ազգայնականությունն ավելի կարևոր է, քան իսլամական ումմա համայնքը: Բացի այդ, փուշթունները հնդեվրոպացիներ են՝ հնդկաիրանցիներ, ոչ թե թուրքեր, և նրանց թուրքերի կոնգլոմերատում ներառելը ճիշտ չի լինի։

Միևնույն ժամանակ՝խորքային հակասությունները փուշթունների և մյուս էթնոսների միջև փաստացի ներկայացնում է պատերազմ` բոլորը բոլորի դեմ, որից հեռու չես փախչի։ Եթե փուշթունների հակամարտությունը շարունակում է ուզբեկների և երկրի այլ ժողովուրդների դեմ, և եթե պահպանվի Թուրքիայի ռազմական ներկայությունն Աֆղանստանում՝ ապա դա թուրք իսլամիստների ձախողում կնշանակի, քանի որ իսլամական միասնության նրանց գաղափարը հարված կհասցնի հենց Անկարայի վարկանիշին։  Եվ՛ Ռուսաստանը, և՛ Իրանը իրավունք ունեն բացահայտելու Անկարայի պաշտոնական ստերը, թե Անկարայի առաքելությունն է համախմբել իսլամական աշխարհը, ու այս երկու երկրները միջոցներ կձեռնարկեն Թուրքիային Աֆղանստանից վտարելու համար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն