«Մենք ունենք մեր սեփականը». Մոսկվան պատվաստանյութերի ներկրման մասին

Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու հայրենական արտադրության չորս պատվաստանյութերից ցանկացածը` հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ի թղթակիցը։ Պեսկովը հավելեց, որ այլ երկրների հետ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման թեման իրենց օրակարգում է:

Հարցին, թե ինչու այժմ արտասահմանյան պատվաստանյութերը չեն թույլատրվում Ռուսաստանում, նա պատասխանեց. «Մեր սեփական պատվաստանյութերը մեզ բավարարում են»:

Մենք ունենք չորս սեփական` հայրենական պատվաստանյութ: Արդյո՞ք դա ընտրության հնարավորություն չի տալիս։ Ինչ-որ պահի դրանք կարող են մատչելի չլինել, բայց ընդհանուր առմամբ մատակարարման գործընթացը բավականին կանոնավոր է կատարվում:

Ավելի վաղ «Շերեմետեւո» թռիչքների անձնակազմի արհմիությունը դիմել էր կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին և խնդրել Ռուսաստանում թույլատրել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութեր: Արհմիությունը բացատրել է, որ քանի դեռ ռուսական պատվաստանյութերը չեն հաստատվել միջազգային կազմակերպությունների կողմից, օդաչուները և անձնակազմի մյուս անդամները, միջազգային թռիչքներ կատարելու համար, ստիպված են «անընդհատ անցնել PCR թեստավորում»:

Ռուսաստանում ԱՀԿ կողմից հաստատված արտասահմանյան պատվաստանյութերի օգտագործման թույլտվության անհրաժեշտության մասին է խոսել նաև բիզնես-օմբուցմեն Բորիս Տիտովը: Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն հաստատել է Pfizer / BionTech, Moderna, Johnson & Johnson, AstraZeneca, Sinovac և Sinopharm ընկերությունների պատվաստանյութերը։
Հուլիսի սկզբին Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մի քանի արտասահմանյան արտադրողներ արդեն դիմել են Ռուսաստանում դրանք գրանցելու համար և հիմա փորձաքննություն են անցնում: Pfizer-ից հայտնեցին, որ դեռ քննարկում են Ռուսաստանի առողջապահության նախարարությունում գրանցում ստանալու հարցը: Johnson & Johnson-ի դեղագործական ներկայացուցիչ  Janssen ընկերությունը հայտարարեց, թե պատրաստ է Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին մատակարարել իր պատվաստանյութը: Ըստ «Կոմերսանտ»-ի տեղեկությունների` գրանցման հայտ ներկայացրած ընկերությունների շարքում է նաև չինական Livzon Mabpharm Inc. դեղագործական ընկերությունը։

Դրանից հետո Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ պատվաստանյութերի ճանաչումը յուրաքանչյուր երկրում իրականացվում է ըստ որոշակի ալգորիթմի: Նա շեշտեց, որ Կրեմլը դեմ է պատվաստանյութերի գրանցման քաղաքականացմանը և անբարեխիղճ մրցակցությանը։

Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ ՝ Sputnik V- ն, դրա միաբաղադրիչ տարբերակը՝ Sputnik Light-ը, EpiVacCorona-ն և KoviVak-ը: Առայժմ դրանցից ոչ մեկը հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն