Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին․ Երկրորդ նախագահի գրասենյակ

«Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին»,- Yerevan.Today-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթներն ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»,- ասաց Բագրատ Միկոյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն