Փաստաթուղթ. Կարին Տոնոյանին տրամադրվել է տարածքի 149․2 քմ-ը. Pastark.am

Օրերս մամուլում շահարկվում էր այն լուրը, թե Կառավարությունը «5165» շարժման առաջնորդ և «Հայ ասպետ» ինտելեկտուլ խաղի հեղինակ, հաղորդվար Կարին Տոնոյանին անհատույց տարածք է տրամադրել, որը գտնվում է Արշակունյաց պողոտայում։ Թեև տարածքը տրամադրելու լուրը հաստատել էին ՀՀ կառավարությունից և Պետական գույքի կառավարման կոմիտեից, սակայն չէր պարզաբանվում, թե տարածքն ինչ նպատակով է տրամադրվել տիկին Տոնոյանին։

«Փաստարկ» լրատվականի հարցմանն ի պաատասպան Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2014 թվականից Կարին Տոնոյանը դիմել է «Հայ ասպետ» հեռուստախաղի համար տարածք ստանալու համար։ Տարածքը տրամադրվել է Արշակունյաց պողոտայի 20 հասցեում` 335.7 քմ ընդհանուր մակերեսով։

ՀՀ կառավարությանը նմանատիպ խնդրանքով դիմել է նաև Երևանի Է․Թելմանի անվան N13 դպրոցը:

Քանի-որ 2019թ-ին Կարին Տոնոյանը նորից է դիմել նույն խնդրով և ավելի փոքր տարածք է խնդրել` այլ ինտելեկտուալ խաղ ստեղծելու համար,  335.7 քմ տարածքը բաշխվել է երկուսի միջև և Կարին Տոնոյանին տրամադրվել է տարածքի 149․2 քմ-ը։

Հարցմանն ի պատասխան շեշտվել է, որ տարծքը որևէ կապ չունի «5165» հիմնադրամի հետ։

Հիշեցնենք նաև, որ Կարին Տոնոյանի մամուլի խոսնակն օրերս տեղեկացրել էր` Կարին Տոնոյանը տեղյակ չէ, որ իրեն Արշակունյաց պողոտայում տարածք է հատկացվել, տեղյակ չէր նաև, թե ինչ նպատակով։

Կից ներկայացնում ենք հարցման պատասխանը.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն