Մեր թիմի բոլոր անդամները բացառում են կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած այս  ուժի հետ որևէ տեսակի համագործակցություն. Արթուր Գրիգորյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է «Ազգային Վերհսկողության Համակարգ» ՀԿ նախագահ, մաթեմատիկոս, տնտեսագետ Արթուր Գրիգորյանը: Նա նաև պահեստազորի սպա է, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից:

Մեր զրույցը հյուսվելու է սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, որին պարոն Գրիգորյանը մասնակցում է իրավապաշտպան Արտակ Գալստյանի ղեկավարած «Հայոց հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:

Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց «Հայոց հայրենիք» կուսակցությունը:

Երկար փնտրտուքից հետո, որոշեցի կանգնել հենց «Հայոց հայրենիք» կուսակցության կողքին, քանի որ այստեղ հավաքված են իրոք ազգի նվիրյալներ, իրենց հայրենիքը սիրող և իրենց հայրենիքի դրական ապագայի մասին մտածող մարդիկ: Բազում առաջարկներ ստացել եմ տարբեր կուսակցություններից, որոնք մերժել եմ զուտ այն պատճառով, որ մեկը մյուսի «արբայնակն» է եղել:

Ի՞նչ գաղափարախոսություն ունի կուսակցությունը, ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

Տարինե շարունակ բոլորը խոստացել են՝ եկեք հայրենիքը հզորացնենք, ծաղկեցնենք, ոչ մի խնդիր չունենանք, պարտքերը մարենք, անհոգ ապրենք, բայց ոչ մեկ մինչ օրս չի իրականացրել իր տված խոստումները։ Ինչ վերաբերում է այս կուսակցությանը, համոզված լինելով, որ այս ուժը մաքուր է, գիտեմ, որ ամեն ինչ անելու ենք` հայրենիքը հզորացնելու և շենացնելու համար:

Երբ «Հայոց հայրենիքը» հայտնվի խորհրդարանում, ի՞նչ խնդիրներ կփորձի լուծել : Որո՞նք են առաջնահերթությունները:

Բնականբար այսօր առաջնային խնդիր է մեր սահմանների, մեր զինվորների և մեր քաղաքացիների անվտանգությանը ապահովումը, Հայոց բանակի վերականգնումն ու հզորացումը։ Լինելով հատուկ նշանակության զորքերի պահեստազորի հստակ ներկայացրել եմ ծրագիր` բանակի վերակառուցման վերաբերյալ։

ՀՀ-ում գրեթե տնտեսության ոչ մի ճյուղ չի գործում, պետբյուջեն գոյանում է միայն հարկահավաքությամբ, իսկ նման օրինակով բյուջե լցնելը նշանակում է ժողովրդին կեղեքել, թալանել, սննկացնել: Առաջին խնդիրներից մեկը լինելու այն, որ զարկ ենք տալու գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը: Փորձելու ենք զարգացնել նաև հանքարդյունաբերությունը, իսկ մեր երկիրն այդ պոտենցիալն ունի: Սակայն, հանքերի շահագործման առաջին նախապայմանը լինելու է բնակչության անվտանգության ապահովումն ու վնասակար թափոնների չեզոքացման վստահելի համակարգի կառուցումը։

Չմոռանանք, որ խորհրդայնացումից դուրս գալուց հետո բազում գործարարններ փակվեցին, վաճառվեցին, թալանվեցին: Փորձելու ենք հնարավորինս վերականգնել դրանք և/կամ ստեղծել նորը։ Արդյունքում` բնակչության համար կստեղծենք նոր աշխատատեղեր և կունենանք մեր սեփական արտադրանքը: Ի միջի ալյոց, թեթև արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը փոխկապակցված են:

Բոլոր ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերի առաջին հորիզոնականներում է սահմանների անվտանգությունը, տնտեսությունը, արտաքին պարտքը և այլն: Ինչո՞ւ քվեարկել հենց «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին:

ՀՀ-ն անկախությունից հետո երկար ճանապարհ է անցել, բայց անկախությունից ի վեր, ոչ մի կուսակցություն չի կարտարել իր տված խոստումները, ինչն էլ մեր պետությունը տարել է դեպի անդունդ: Բոլոր կուսակցությունները եղել են արբայնակներ կամ դրսի ուժերի կողմից ֆինասավորվողներ: Գեթ մեկը չի կարող գտնվել, ով ասի, թե «Հայոց հայրենիքը» ֆինասավորվում է այլ ուժերի կողմից կամ ինչ որ մեկի արբայնակն է: Ֆինասական բեռը դրված է կուսակցության անդամի կամ նրան սատարողի ուսերին: Մենք դա շատ ենք կարևորում, քանզի մեր անկախությունը թույլ է տալիս գործել` ուղղորդվելով միմիայն մեր պետական ու ազգային շահով։ Սա այն առաջին պատճառն է, որը հիմք է տալիս մեր քաղաքացիներին իրենց քվեն տալ «Հայոց հայրենիք» կուսակցությանը։

Մեր ցուցակում ներառված են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր իրենց կյանքով, քայլերով, պայքարով ապացուցել են, որ սիրում են մեր հայրենիքը իրենց կյանքից առավել։ Մի՞թե սա պատճառ չէ` մեր ուժը նախընտրելու համար։

Հաջողելու դեպքում, արքաքին քաղաքանության ոլորտում ավելի շատ արևմտամետ թե ռուսամետ քաղաքականություն ենք վարելու:

Տանելու ենք միմիայն հայանպաստ քաղաքականություն, փորձելու ենք համակգործակցել բոլոր պետությունների հե, բացառությամբ մեր թշնամի երկրների,  բայց ոչ թե ի վնաս մեզ և ի նպաստ իրենց, այլ պատկերացում ենք փոխշահավետ համագործակցություն: Եթե ի շահ մեր երկրի հարկ լինի համագործակցել Ռուսաստանի հետ, ուրեմն կհամագործակցենք իրենց հետ, եթե հարկ լինի համագործակցել արևմուքի հետ, կհամագործակցենք արևմուքի հետ:

Խորհրդարանում հայտնվեու պարագայում, ներկայումս իշխող ուժի հետ դաշինք կկազմեք, համագործակցություն պատկերացնու՞մ եք:

Ո՛չ, մեր թիմի բոլոր անդամները բացառում են կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած այս  ուժի հետ որևէ տեսակի համագործակցություն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն