Մեսրոպ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով

Երեկ, Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար կրտսեր սերժանտ Մեսրոպ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով:
Մեսրոպ Հարությունյանը մեկն էր այն տղաներից, ով կյանքը չխնայեց հանուն հայրենիքի: Հերոսի ազգականները նրան փնտրում էին ու հուսով սպասում վերադարձին, սակայն տարեսկզբին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ հերոսն անմահացել է:

Մեսրոպը 25 տարեկան էր, կամավորագրվել ու մորն առանց տեղյակ պահելու մեկնել էր Արցախ: Վերջին զրույցը հոկտեմբեր ամսին էր՝ քրոջ հետ էր խոսել ու ասել, որ ամեն ինչ լավ է:
Արդեն կես տարուց ավելի է ծնողները, քույրերը և հարազատները Մեսրոպի հետ զրուցի են բռնվում Եռաբլուրում՝ մտովի հավատալով, որ իրենց հարցերն անպատասխան չեն մնում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն