Քաթարը ֆինանսավորում է Սիրիայի ահաբեկիչներին

Մի խումբ սիրիացիներ դատական հայց են ներկայացրել Քաթարի վարչակարգի դեմ՝ մեղադրելով Քաթարին՝ 100 միլիոնավոր դոլարներ Սիրիայում ահաբեկչական <<Ջեբխաթ ան Նուսրա>> կազմակերպությանը տրամադրելու համար։
Այդ մասին տեղեկացնում է The Times-ը։ Այս հրատարակության տվյալներով՝  Քաթարի միապետի անձնական կաբինետը գտնվել է գաղտնի երթուղիների կենտրոնում, որտեղից գումարները փոխանցվել են <<Ջեբխաթ ան Նուսրա>> կազմակերպությանը։
Դատական հայցի պատասխանատուներն են Քաթարի 2 բանկերը, մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, գործարարներ, առաջատար քաղաքական գործիչներ և պետական ծառայողներ։ Դատական հայցը ներկայացվել է Լոնդոնում ինը սիրիացիների կողմից, ովքեր հայտարարել են, որ պատասխանատուներից յուրաքանչյուրը մասնակցել է ենթադրվող դավադրությանը՝  Քաթար պետության անունից, որը համագործակցում է <<Մահմեդական եղբայրներ>> խմբավորման հետ։
Դատական հայցում ասվում է, որ գումարները լվացվել են ահաբեկչության համար՝ շինարարության նշանակալի բարձրացված գների, անշարժ գույքի բարձրացված գնման և սիրիացի գաղթյալների գերվճարման քողի տակ։ The Times-ի տվյալներով՝ QNB-ը и Doha Bank-ը գիտեին, կամ պետք է որ գիտենային, որ իրենց օգտագործել են ահաբեկիչներին գումար փոխանցելու նպատակով։ Իսկ եթե իրազեկ չեն եղել այդ մասին, ապա գործել են անօրինական կերպով՝ չվերահսկելով իրենց հաշիվները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն