Միացյալ Նահանգներն Ուկրաինային հատկացնում է 150 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք

 

ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 150 միլիոն դոլարի չափով ռազմական նոր օգնություն է հատկացնում Ուկրաինային՝ անվտանգության համագործակցության նախաձեռնության շրջանակներում, որպեսզի օգնի Ուկրաինայի ուժային կառույցներին՝ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը բարելավելու նպատակով։ Կիրբիի հավելմամբ՝ այս փաթեթը ներառում է 2 հակահրթիռային ռադար, մի քանի անօդաչու սարք և կապի պաշտպանական միջոցներ։

Ավելի վաղ՝ ԱՄՆ-ի սենատի արտերկրի հարցերով հանձնաժողովն ընդունել է երկկուսակցական օրենքի նախագիծ` «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» վերնագրի ներքո։ Ի դեպ, նույն հանձնաժողովը ամեն տարի ավելացնում է ռազմական օգնությունը Կիևին՝ այն հասցնելով 300 միլիոն դոլարի՝ ներառելով մահաբեր զենքեր։

ՌԴ բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը հանգեցնում է Դոնբասում հակամարտության սրմանը և չի նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումների իրականացմանը։ Նույնօրինակ բովանդակությամբ հանդես են եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԵԱՀԿ-ի նախկին նախագահ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Նա ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ճգնաժամից դուրս գալու հակաքայլ է համարել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն