Իրանը վերադարձրեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքը

Իրանը վերադարձրեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքը` կազմակերպությանը վճարելով իր պարտքի մի մասը։ Դա տեղի ունեցավ շնորհիվ այն իրողության, որ Միացյալ Նահանգները թույլ տվեց Իրանին օգտագործել Հարավային Կորեայում սառեցված միջոցների որոշ մասը։ Իրանի ընդհանուր պարտքը ավելի քան 65 միլիոն դոլար է, սակայն ձայնի իրավունքը վերադարձնելու համար նա վճարեց նվազագույն չափով։

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարխան Հաքը հաստատել է, որ Իրանը վճարել է պարտքի մի մասը և վերադարձրել է ձայնի իրավունքը։ Հունիսի 11-ից նա կարող է քվեարկել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն