Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբանի» դեմ պայքարելու համար հատուկ ջոկատներում վերապատրաստված 20 կին զինծառայողների ներգրավման մասին:
Միևնույն ժամանակ աֆղանական զորքերը թալիբներին դուրս են մղել Փարվան նահանգի Շեյխ Ալի շրջանից: Սակայն հեռանալիս «Թալիբան»-ը ոչնչացրել է որոշ ենթակառուցվածքներ, պայթեցրել է կամուրջներ։