ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի ղեկավար Զելենսկու հայտարարությունը՝ Ուկրաինայի հարավում Մինսկի խմբի բարեփոխման կամ չեղարկման վերաբերյալ։
Ավելի վաղ՝ Զելենսկին հանդես է եկել Դոնբասում Մինսկի խմբի ձևաչափի բարեփոխման կամ չեղարկման վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել է Financial Times հրատարակության հարցազրույցում։
-Նախագահ Զելենսկին խոսել է Մինսկի ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին՝հավելելով այլ երկրների անուններ, ինչը հերթական տագնապալի ազդանշան է,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Կիևը մեկ անգամ չէ, որ խոսում է Մինսկի խմբի ձևափոխման մասին, ինչը ենթադրում է վերջ այդ ձևաչափին։