Խորհրդակցություն ընդդեմ Ռուսաստանի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հրավիրել է Վիշեգրադյան խմբավորման երկրների շտապ խորրդակցություն։ Հարկ է նշել որ Վիշեգրադյան խմբավորման մեջ ներառվել են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան։ Խորհրդակցությունը կկայանա տեսակապի միջոցով։ Հանդիպման նպատակը ՌԴ-ի շուրջ զարգացումների դիտարկումն է, մասնավորապես՝ դիվանագիտական մակարդակներում Չեխիայի շուրջ իրադարձությունները։

Զարգացումների շարժառիթ է եղել Չեխիայի նախագահի տեղեկատվությունն այն մասին, թե Վրբետիցում ռուս գործակալները ահաբեկչություն են կազմակերպել, որը բավական լուրջ է որակվել, բայց միաժամանակ՝ Ռուսաստանի մասնակցությունը չի ապացուցվել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն