Մոսկվան չի խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան չի խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքին», այլ ընդհակառակը՝ կա աջակցության միտվածություն։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանի խոսքով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանում վստահության ընդլայնման համար, և առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանին ականապատված դաշտերի քարտեզի փոխանցումը։ Հիշեցնենք, որ բռնազավթված Շուշիի տարածք այցի ընթացքում իր «եղբայր» Իլհամ Ալիևին խորհուրդ է տվել հայ գերիներին չհանձնել՝ մինչև Հայաստանը Ադրբեջանին չտրամադրի ականապատված դաշտերի ամբողջական քարտեզը։ Ինչ խոսք, այս մոտեցումը չի նպաստում վստահության ընդլայնմանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն