Մոսկվան պատրաստ է Աֆղանստանից դուրս բերել Ռուսաստանի քաղաքացիներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան պատրաստ է Աֆղանստանից դուրս բերել Ռուսաստանի քաղաքացիներին:

Բացի այդ, նա նշել է, որ շուտով չարթերային թռիչքներ կկազմակերպվեն նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը:

Զախարովան ասել է, որ Ռուսաստանի Դաշնության 100 քաղաքացի գրանցված է հյուպատոսական գրանցամատյանում։ Թալիբները խոստացել են, որ չեն միջամտելու հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարահանմանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն