Շոտլանդիայում ալկոհոլի պատճառով մահվան դեպքերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել

2008 թվականից Շոտլանդիայում գրանցվել է ալկոհոլից մահացության ռեկորդային ցուցանիշ: 2020 թվականին ալկոհոլը սպանեց 1190 շոտլանդացու: Հարկ է նշել, որ ալկոհոլից մահացության մակարդակը 2019-ից աճել է 17%-ով:

Ալկոհոլի հետ կապված մահացությունների մեծ մասը գրանցվել է 50-60 տարեկան մարդկանց շրջանում։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դրա պատճառը կարանտինն է, որի ընթացքում բնակիչները սկսել են ավելի շատ ալկոհոլային խմիչքներ օգտագործել:

«Մինչ Շոտլանդիայում ալկոհոլի ընդհանուր օգտագործումը նվազել էր 2020 թվականին՝տարբեր ուսումնասիրությունների տվյալները ցույց են տվել, որ նրանք, ովքեր շատ էին խմում համաճարակից առաջ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ ալկոհոլ են օգտագործում արգելափակման ժամանակ», — բացատրել է Շոտլանդիայի առողջապահության նախարար Մարի Թոդը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն