Լավրով. Աֆղանստանի իշխանությունները չէին ձգտում կատարել թալիբների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով իրավիճակն Աֆղանստանում, ասել է, որ երկրի իշխանությունները նպատակ չեն հետապնդել կատարել թալիբների հետ երկխոսության հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Աֆղանստանի կառավարությունը և նախագահն ակտիվորեն չեն ձգտել իրականացնել առկա պայմանավորվածությունները: Տեղի է ունեցել այն՝ ինչ տեղի է ունեցել: Երբ քաղաքական գործիչները չեն կարողանում արդյունավետ աշխատել՝ ռազմական լուծման գայթակղության վտանգը մեծանում է»,- հայտարարել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն