Մոսկվան ռազմական ուժ է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանում (տեսանյութ)

Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է կենտրոնացնում Ուկրաինայի հետ ունեցած իր սահմանում։ Արբանյակային նկարահանումները ներկայացնում են, թե Ղրիմի թերակղզում ինչպես են տեղաբաշխվում զինվորները՝ հազարավոր զինտեխնիկայի միավորներով։ Ռազմական հենակայաններ են տեղաբաշխվել Վորոնեժում և Ղրիմի թերակղզում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, թե դա Ուկրաինայի բնակչության շրջանում դյուրաբորբոք վիճակ ստեղծելու փորձ է։ Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե այդ տեղաբաշխումը իրենից վտանգ չի ներկայացնում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն