Մոսկվայի կոշտ զգուշացումն Անկարային

MINSK, BELARUS. FEBRUARY 25, 2016. Russia’s Foreign Minister Sergei Lavrov speaks on his phone during a session of the Union State Supreme State Council. Alexei Druzhinin/Russian Presidential Press and Information Office/TASS
Áåëîðóññèÿ. Ìèíñê. 25 ôåâðàëÿ 2016. Ìèíèñòð èíîñòðàííûõ äåë ÐÔ Ñåðãåé Ëàâðîâ íà çàñåäàíèè Âûñøåãî Ãîñóäàðñòâåííîãî Ñîâåòà (ÂÃÑ) Ñîþçíîãî ãîñóäàðñòâà. Àëåêñåé Äðóæèíèí/ïðåññ-ñëóæáà ïðåçèäåíòà ÐÔ/ÒÀÑÑ

Ռուսաստանը ծայրահեղ կոնկրետ այն միտքն է փոխանցում Թուրքիային, որ Ղրիմի շուրջ ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության հանդեպ սադրանքին։ Այդ մասին մայիսի 24-ին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթի հարցազրույցում։

«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում համառորեն հանձնարարում ենք թուրք գործընկերներին՝ մանրամասն դիտարկել իրադրությունը և դադարեցնել Կիևի միլիտարիստական տրամադրությունների սնուցումը։ Ծայրահեղ կոնկրետ արտահայտում ենք այն միտքը, որ Ղրիմի շուրջ ուկրաինացիների ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը Ռուսաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն է»,- ընդգծել է ռուս դիվանագիտության ղեկավարը։

Լավրովը հավելել է, որ հարցի առնչությամբ Մոսկվան հույս ունի, որ Անկարայի քաղաքական գիծը կճշգրտվի՝ հաշվի առնելով ռուսական կողմի օրինական մտահոգությունը։ Ռուս դիվանագետը նաև նշել է, որ միջազգային տարբեր հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունները չեն խանգարում թուրք գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ 2020թ հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղրիմի բռնազավթումը անօրինական է համարում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն