«Հայաստանը և Սփյուռքը միավորող» ուժը, սակայն, չէր նշել, որ իրենց իշխանության գալուց հետո լուծարվելու է Սփյուքի նախարարությունը. Pastark.am

«Մեր առաջնահերթությունն ենք հռչակելու հայրենիքի եւ սփյուռքի միջեւ կապի ամրապնդումը` փոխադարձ վստահության մթնոլորտում, Սփյուռքի համայնքների համախմբումը եւ ջանքերի մեկտեղումը` հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ»: Սա հատված է «Իմ քայլը» դաշինքի 2018թվականի նախընտրական ծրագիրց: «Հայաստանը և Սփյուռքը միավորող» ուժը, սակայն, չէր նշել, որ իրենց իշխանության գալուց հետո լուծարվելու է Սփյուքի նախարարությունը:

«Փաստարկ» լրատվականը շարունակում է զուգահեռներ անցկացնել «Իմ քայլը» դաշինքի  2018թվականի նախընտրական ծրագրի և առակա իրականության միջև:

Եվ այսպես, Սփյուռքի նորարարական քաղաքականության մեր ռազմավարությունն ուղղված է լինելու «Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» տեսլականի իրագործմանը, որի կարեւորագույն ուղղություններ ենք սահմանելու հետեւյալ միջոցառումները.

Նախատեսվում էր — իրականացնելու ենք սփյուռքի բազմազան օջախներում առկա ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ, այդ ներուժի քարտեզագրմանն ու ներգրավմանը ուղղված աշխատանքներ:

Ինչ ունենք իրականում – Ցավոք, մինչ այժմ չունենք արված և ոչ մի հետազոտություն: Իսկ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարը զբաղված է սեփական քաղաքական թիմի տեսակետները գեներացնելով: Այս 3 տարիների ընթացքում ունեցել ենք զրո համակործակցություն Սփյուռքում ապրող հայ համայնքների հետ:

Նախատեսվում էր — քննարկումներ ենք սկսելու Սփյուռքի մեր հայրենակիցների` Հայաստանում ներկայացվածության ինստիտուցիոնալացման շուրջ:

Ինչ ունենք իրականում – Այս ընթացքում միայն Սփյուռքն է մեզ հետ համագործակցել, այն էլ պատերազմի ընթացքում օգնություն ուղարկելով և վերջ, իսկ երբ փորձեց հասկանալ, թե որտեղ է իրենց ուղարկած օգնությունը, Սփյուռքը առջև դռները շրխկալով փակվեցին:

Նախատեսվում էր Մշակելու ենք հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ հիմնականում միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը հայրենիքում, ինչպես նաեւ Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերին քաջալերմանը։

Ինչ ունենք իրականում Արդարության համար արձանագրենք, որ հեղափոխությունից հետո հայրենադարձություն իրապես ունեցանք։ Բազմաթիվ հայեր, իրենց ընտանիքներով ժամանեցին Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու: Սակայն, վերջին 4 ասում Հայաստանից օդային ճանապարհով հեռացողների թիվը 76 677-ով ավելի է, քան ժամանածների թիվը: Այս մասին է տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Նախատեսվում էր Սփյուռքի ուժեղացման կարեւոր գործոն է նաեւ «հայկական կյանքից» օտարվող եւ օտարված մեր հայրենակիցների վերաինտեգրումը հայկական իրականությանը:

Ինչ ունենք իրականումՉմոռանանք, որ Սփյուռքը պատերազմի ավարտից հետո պահանջել և պահանջում է Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հեռացումը, սակայն նրանց նույնիսկ չեն հիշատակում իրենց խոսքում: Իսկ Սփյուռքի ներդրումներն իսպառ անհետացան:

Նախատեսվում էր — Մենք հավատում ենք, որ ուժեղ Հայաստանն ու ուժեղ Սփյուռքը փոխպայմանավորված են. ուժեղ Հայաստան ունենալու կարեւորագույն գրավականը ուժեղ Սփյուռքի գոյությունն է, սակայն Հայաստանը կարեւորագույն դեր կարող է եւ պետք է ունենա իրենց երկրներում Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ու անհատների ուժեղացման գործում։

Ինչ ունենք իրականումԻրապես ուժեղ Սփյուռքն ու ուժեղ Հայաստանը փոխկապակցված են, իսկ մեր երկիրը դեռ ուժեղանալու է:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն