Մոսսադը ջանքեր է գործադրել, որ կոշտացնի Իրանի հետ ԱՄՆ-ի միջուկային գործարքը

Մոսսադի ղեկավար Յոսի Քոհենը ապրիլի 30-ին հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ Սպիտակ տանը։ Այդ մասին տեղեկացրել է 12-րդ հեռուստաալիքը։ Այս աղբյուրի համաձայն՝ հանդիպումից առաջ Քոհենը համաձայնեցրել է բոլոր մանրամասները Բենիամին Նեթանյահուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ի ազգային անվտանգության անդամները։ Ավելի վաղ՝ տեղեկացվել էր , որ Քոհենը ջանքեր է գործադրել՝ Ջո Բայդենի վարչակազմին համոզելու, որ կոշտացնի Իրանի հետ միջուկային գործարքը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն