Բարեբախտաբար` մարդիկ մահանում են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Եթե 200 միլիոն մարդու ուղղակի մի բաժակ սովորական ջուր տանք, էտ 200 միլիոն մարդու շրջանում ջուր խմելուց հետո կարող են մարդիկ լինել, ովքեր կվատանան։ Միանշանակ կգտվեն մարդիկ, ովքեր կմահանան, որովհետև, բարեբախտաբար, մարդիկ մահանում են,- այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի ժպ աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ`  COVID-19-ի դեմ հանրության պատվաստումային ծրագրի մասին խոսելիս։

Այսպիսով, փաստորեն, Փաշինյանը համեմատեց պատվաստանյութը ջրի հետ։

Հիշեցնենք, որ մարդու օրգանիզմը 80%-ով կազմված է ջրից և 0%-ով` պատվաստանյութից։

Փաշինյանը նաև նշել է, որ ամիսներ անց աշխարհում կարգելվեն չպատվաստված անձանց ճամփորդությունները։

Նշենք, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ճամփորդելիս պատվաստումների պարտադրանքն անթույլատրելի է։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն