ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար կարող է դառնալ կին

ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ դաշինքի Գլխավոր քարտուղար կարող է դառնալ կին։ El Pais իսպանական թերթի տվյալներով՝ նորվեգացի Իենս Ստոլտեմբերգին կարող է փոխարինել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար` Ֆեդերիկա Մոգերինին, Գերմանիայի պաշտպանության նախարար` Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Բացի դա՝ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը և Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։

Նոր գլխավոր քարտուղարի նշանակումը տեղի կունենա միայն 2022 թվականին: Դաշինքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2022 թվականի գարնանը ՝ Մադրիդյան գագաթնաժողովի ժամանակ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն