Շտապօգնության մեքենաներ են շարժվել դեպի Երասխի դիրքեր։ Այս պահին այնտեղ թեժ մարտեր են։

“Փաստարկ” լրատվականի աղբյուրների փոխանցմամբ հենց այս  պահին Երասխի սահմանին մարտեր են ընթանում։

Ժամը 17-17:30-ի սահմաններում թշնամին սկսել է կրակել թեթեւ ու ծանր հրետանային զինատեսակներից։

Հայկական դիրքի տարածքում հրդեհ է բռնկվել։

Մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել մարտերի դաշտին, սակայն այս պահի դրությամբ զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվության “Փաստարկը” դեռ չի տիրապետում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն