Նոր հաղորդում հանցագործության մասին։ Օբյեկտը կրկին Անահիտ Ավանեսյանն է։

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ, տնտեսագետ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը հերթական հանցագործության մասին հաղորդումն են ներկայացրել Հատուկ Քննչական Ծառայություն։

Ստորև ներկայացնում ենք հաղորդման բովանդակությունն ամբողջությամբ.

ՀՀ ՀՔԾ պետ 

Սասուն Խաչատրյանին

01.09.2021թ.

Հաղորդում հանցագործության մասին

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

 

ՀՀ Կառավարության 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2129 – Ն որոշման համաձայն 18 ամսեկան երեխաներին ցուցված է վեցավալենտ (6 բաղադրիչ պարունակող) պատվաստանյութ։

https://www.moh.am/uploads/2129.pdf` էջ 23

23 օգոստոս 2021թվականին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստորագրել է No 3187 – Ա հրամանը, որով հրամայում է` «2021 թվականի սեպտեմբերի 1-ից 18 ամսական երեխաների վեցավալենտ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, ինակտիվացված պոլիոմիելիտ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի բաղադրիչով համակցված պատվաստանյութը (այսուհետ՝ ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ) փոխարինել դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի (ոչ բջջային) և պոլիոմիելիտի (ինակտիվացված) դեմ ադսորբցված՝ «Տետրաքսիմ» պատվաստանյութով (գրանցման վկայականի սեփականատեր`SANOFI PASTEUR, S.A. (Ֆրանսիա)։

https://www.moh.am/images/legal-814.pdf

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն.

 

Հոդված 308.Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

  1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
  2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

  1. Սույն օրենսգրքի 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով պաշտոնատար անձինք են նաև՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։

(308-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-206-Ն)

 

Հոդված 309.    Պաշտոնեական լիազորություններն անցնելը

  1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 311.   Կաշառք ստանալը

  1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
  1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) շորթմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով,

4)  (4-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով,

3) դատավորի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

  1. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-256-Ն)

Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(311-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-256-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

 

Հարգելի՛ պարոն Խաչատրյան,

 

Ելնելով վերոգրյալից` փաստվում է, որ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 23 օգոստոս 2021թվականին ստորագրել է ՀՀ Կառավարության 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2129 – Ն որոշմանը չհամապատասխանող No 3187 – Ա հրամանը։ Այսպիսով` նա չարաշահել և անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ են։

 

Խնդրում ենք ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ենթարկել քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 308 և/կամ 309 հոդվածներով։

Միևնույն ժամանակ, խնդրում ենք պարզել` արդյո՞ք տիկին Ավանեսյանի կողմից ՀՀ Կառավարության որոշմանը չհամապատասխանող, հակասող և ավելի ստորադաս No 3187 – Ա հրամանը ստորագրելու փաստում առկա են կոռուպցիոն ռիսկեր թե ոչ։ Դրանց հայտնաբերման պարագայում տիկին Անահիտ Ավանեսյանին ենթարկել պատասխանատվության նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի պահանջներին համապատասխան։

 

Հարգանքով`

 

«Ազգային Վերահսկողության

Համակարգ» ՀԿ նախագահ

Արթուր Գրիգորյան

 

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն