Նոր հարկատեսակ` ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ` 2023 թվականից

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան ասում է, որ Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության։

Քաղաքացիներն, այսպես ասած, կանխավճարների միջոցով կապահովագրեն իրենց առողջությունը, մասնակցություն կունենա նաև գործատուն։ Դեռ ակտիվ քննարկվում է՝ առողջության պարտադիր ապահովագրությունը կներդրվի միանգամից ամբո՞ղջ բնակչության համար, թե՞` փուլային տարբերակով։ Առողջության հարկի տոկոսի շուրջ ևս դեռ վերջնական որոշում չկա:

Այս նախագիծը շրջառությա մեջ էր դրվել 1.5 տարի առաջ, սակայն համավարակի և պատերազմի ընթացքում այդ աշխատանքները դանդաղել էին: Վերջերս աշխատանքներն ակտիվացել են, վերահաշվարկ է իրականացվել, քանի որ փոփոխություններ են եղել բժշկական ծառայությունների գներում, պետպատվերի ծրագրերում: Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդ և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը: Դա կկոչվի առողջության հարկ թե ապահովագրավճար, դեռ հստակ չէ: 1.5-2 տարի առաջ հաշվարկել էին, որ դա կարող է տատանվել 3-6%-ի սահմաններում, բայց հիմա վերահաշվարկ է արվում: Տոկոսի չափը կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի բժշկական ծառայությունների փաթեթը:

Իսկ չաշխատող անձանց հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյո՞ք աշխատողները պետք է վճարեն նաև չաշխատողների համար։

Այդ դեպքում կստացվի, որ 600 հազար աշխատողները վճարելու են նաև չգրանցված, բայց աշխատող քաղաքացիերի համար՝ տաքսու վարորդների, շոու բիզեսի ներկայացուցիչների և այլ` ավելի շահութաբեր աշխատաքով զբավողների համար։

Պետությունը դեռ հստակ չի որոշել՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի միանգամից ամբո՞ղջ բնակչության համար, թե՞ փուլային տարբերակով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Ֆահրադյանը նախագծում ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է տեսում․ «Երբ որոշում կայացնողները կտրված են լինում իրականությունից, ցանկացած` նույնիսկ լավ նախաձեռնություն, դատապարտված է տապալման: Դեռ 1.5 տարի առաջ այս հայեցակարգի հեղինակները ներկայացրել էին մի կիսատ-պռատ փաստաթուղթ` թվաբանական սխաներով և սխալ դատողություններով: Կարծեմ մինչև հիմա չեն հստակեցրել շահառուների, վճարողների, եկամտի տեսակների շրջանակը, վճարի դրույքաչափը: Տպավորությունն այնպիսին է, որ ուզում են փող պոկել աշխատողներից` ինչ-որ նոր ստեղծվող հիմնադրամի աշխատողներին կայուն ու բարձր աշխատավարձով ապահովվելու համար: Հարգելի՛ որոշում կայացնողներ, ձեր իդեաների, ծրագրերի իրականացման համար պետք չէ ինքնահաստատվել հասարակ քաղաքացիների միջոցով և հաշվին»,- եզրափակեց Ֆահրադյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն