Օգտագործե՛ք բոլոր երկրներից եկող շահեկան (ՀԱՅԻ համար) ազդակները՝ առանց միմյանց հետ թշնամանալու. Լևոն Մնացականյան

Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էմոցիոնալ ֆոնի վրա՝ պոպուլիզմին, փողին ու փառքին գերի դարձած ՀԱՅ ԱԶԳԻՆ…
ԿԱՐԴԱԼ և ՀԱՍԿԱՆԱԼ (մի՛ լայքեք եթե չեք կարդում ու հասկանում)…
Երեկ մենք ականատես եղանք ՀԱՅԻ ոգին բարձրացնող միջադեպի։
Շատերը կրկին սխալ ընկալեցին դեպքի ու հոլովակի իրական իմաստը։
Սոցցանցերում քեֆ-ուրախություն Էր՝ թե բա «հերոսը»։
Այո՛, քայլը հերոսական Էր, բայց միտում կար յուրաքանչյուր ՀԱՅԻ ենթագիտակցությունից հանելու պարտվածի հոգեբանությունը։
Հերոսներ փնտրել ենք միշտ, սակայն երբեք չենք նկատել մեր ներսում գտնվող հերոսին (կին, թե տղամարդ)։
Միշտ ապավինել ենք երկնային ուժին, բայց չենք նկատել, որ այդ ուժով մենք Էլ ենք օժտված։
Խաբվել ենք մեդիային, բայց չենք հասկացել, որ մեր ընկերը, ծնողը կամ բարեկամն Է իսկական խորհրդատուն և ՃՇՄԱՐԻՏԸ քարոզողը։
Հիմա Էլ սպասում ենք ինչ-որ առաջնորդի, փրկչի, բայց չենք գիտակցում, որ հաղթանակը ֆբ-ում գրել ու լայք հավաքելով չԷ, այլ զինվելով ու պայքարելով թշնամու դեմ, և այդ ժամանակ ԱՌԱՋՆՈՐԴԸ կառաջնորդի։
Խոսքս ուղղում եմ անխտիր ԲՈԼՈՐ «քաղաքական» ուժերին՝
Բոլորդ Էլ ինչ-որ ժամանակ, ինչ-որ չափով օգտագործվել եք, քանի որ ժամանակն Է եղել այդպիսին. անխտիր բոլոր ուժերում Էլ կան հայրենասեր մարդիկ՝ չնայած պարագլուխները հիմնականում գործակալներ են։
Հորդորում եմ բոլորին մոռանալ նախկինում եղած տարաձայնությունները և մեկ բռունցք դարձած պայքար մղել թշնամու դեմ։
Սա պարզապես խնդրանք չԷ. եթե լսեցիք և հասկացաք, ապա գործողություն պետք Է լինի, եթե՝ ոչ, ապա ԲՈԼՈՐԻԴ «ավարտը» կլինի շատ ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք։
Հանե՛ք ձեր ներսի ստրուկին՝ ստրկացած փողին, վախեցած այս կամ լիդերի անուն-ազգանունից (անկախ նրանից թե որ երկրի ղեկավարն Է)։
Օգտագործե՛ք բոլոր երկրներից եկող շահեկան (ՀԱՅԻ համար) ազդակները՝ առանց միմյանց հետ թշնամանալու։
Հասկացողները գիտեն, որ անձնական վարկանիշ ապահովելու համար չեմ պայքարում. մի՛ վախեցեք համակարծիք լինել նաև հանրային դաշտում։
«Երկնքում» սավառնող վայ քաղաքական գործիչնե՛ր, կեղծ մանիպուլյացիաներով մի՛ թշնամացրեք ՀԱՅ ԱԶԳԻՆ։
Փողն ու շահը վերանում են երկիր մոլորակից։
Մի՛ վհատվեք և իրապես պայքարե՛ք չԱՐԻՔԻ դեմ։
Հ.Գ. ԵԿԵԼ Է ՀԱՅԻ (ԱՐԻԱՑՈՒ) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ, որովհետև՝
Է-ն Է, Է-ն Էլ Է
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն