«Պատիվ ունեմ» դաշինքն արտահերթ ընտրություններից հետո կոալիցիա կկազմի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ. Pastark.am

Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ հնարավոր է «Պատիվ ունեմ» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Նկատենք, որ դաշինքի կազմում գտնվող երկու կուսակցության՝ ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցության առաջնորդները հայտարարել էին, որ ոչ մի պարագայում կոանլիցիա չեն կազմի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ: «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը նույնիսկ անպատվաբեր է համարել իշխող ուժի հետ դաշինք կազմելը: Նոր տարածվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակի 1-ին տասնյակում ընդգրված, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանից, ով հերքելով լուրը՝ ասաց, որ բացառում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ համագործակցությունը` անկախ ընտրությունների ելքից: Նշեց, որ այդ մասին արդեն հայտնել է դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Ըստ ԿԸՀ-ի, ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն, 4 դաշինք: 23 կուսակցություններից, ըստ հարցումների, այն ուժերն, որոնք հավակնում են լինել խորհրդարանում հայտարարել են, որ չեն պատրաստվում կոալիցիա կազմել իշխող ուժի հետ:
Կոալիցիա չկազմելու մասին հայտարարել են  Հայաստանը, Պատիվ ունեմը, Ազատ Հայրենիքը, Բաբաջանյան –Շիրինյան ժողովրդավորների դաշինքները:
Ներկա խորհրդարանական ուժերի առաջնորդներ՝ Էդմոն Մարուքյանը և Գագիկ Ծառուկյանը ևս համագործակցության եզրեր չեն տեսնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ: Այդ մասին հայտարարել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար, իրավապաշտպան Արտակ Գալստանը և այլ ուժեր:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն