Պենտագոնը 18 միլիարդ դոլար է հատկացնում կործանիչների արտադրության համար

Ջո Բայդենի վարչակազմի՝ պաշտպանության բնագավառում ամենախոշոր պատվերը նպատակաուղղված է նոր կործանիչների արտադրությանը, որոնք ի զորու են կալանել Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային հրթիռները։ Այդ մտահղացման համար ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հատկացրել է 18 միլիարդ դոլար։ Bloomberg գործակալության տվյալներով՝ նոր սերնդի կործանիչների արտադրության մրցույթին կմասնակցեն երկու ընկերություններ՝ Lockheed Martin Corp-ը և Northrop Grumman Corp-ը։  Ծրագիրը մշակելու փուլի համար ընկերություններին նախատեսված է տրամադրել 13,1 միլիարդ դոլար։ Նախագծերի մանրաքննին դիտարկումից հետո կընտրվի հաղթողը, և այդ ընթացակարգը կտևի մինչև 2026թ։ Այդուհետ՝ կարտադրվի 31 կործանիչ, որոնցից 10-ը կփորձարկվեն։ Արտադրության փուլի արժեքը կկազմի 2,3 միլիարդ դոլար։ Այս կործանիչները նախատեսում են տեղաբաշխելու Ալյասկայում։ Յուրաքանչյուր կործանիչի արժեքը 498 միլիոն դոլար է։ Bloomberg գործակալությանը տեղեկացրել են, որ նոր սերնդի կործանիչները կցուցադրվեն 2028 թվականին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն