Pfizer ընկերության մեծ բաժնեմասը պատկանում է Ջորջ Սորոսին

Նախկինում մեծ աղմուկ բարձրացրած «Գարդասիլ-4» պատվաստանյութն արտադրվում էր Merck ընկերության կողմից։ Բազմաթիվ պատվաստանյութեր է արտադրում Bayer ընկերությունը։ Կորոնավիրուսի դեմ կիրառվող ամենահայտնի պատվաստանյութերից մեկի արտադրողը հանրահայտ Pfizer ընկերությունն է։

Այս երեք ընկերություններին միավորում է մի «շատ լուսավոր» կետ։

Բանը նրանում է, որ  աշխարհահռչակ այս ընկերություններում հսկայական հոլդինգներ պատկանում են «բոլորի կողմից անչափ սիրված» և հայտնի ամերիկաբնակ հրեա Ջորջ Սորոսին։

Նշենք, որ Սորոսը Ֆրանսիայում դատապարտվել է, այսպես կոչված, հակավիրուսային դեղամիջոցների գովազդային արշավը ֆինանսավորելու համար։ Մարդկանց հավատացնում էին, իբր դրանք բուժում են ՄԻՎ-ը և ՁԻԱՀ-ը։ Այս գործընթացի մեջ ներգրավվել են լոբբիստների հսկայական բանակ, ճանաչված մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր անգամ տեղյակ չեն գիտական տվյալներից։ Մինչդեռ այդ «դեղամիջոցներից» որևէ մեկը երբևէ չի դրսևորել ՄԻՎ-ի և/կամ ՁԻԱՀ-ի բուժման արդյունավետություն, իսկ դրանց կիրառումը որպես դեղամիջոց արգելված է։

Ավելին, ապացուցվել է, որ այդ դեղամիջոցները «հարձակվում են» մարդու իմունային համակարգի վրա և «ավիրում» այն։

Եվ ահա, այս նույն Ջորջ Սորոսը հսկայական դերակատարում ունի ամբողջ աշխարհում լայնորեն գովազդվող կորոնապատվաստանյութեր արտադրող ընկերություններում, մասնավորապես հանդիսանում է Pfizer ընկերության հսկայական մասնաբաժնի սեփականատեր։

Հիշեցնենք, որ վերջերս Սորոսը` Բիլ Գեյթսի հետ միասին, Անգլիայում գնել է կորոնավիրուսի թեսթերի արտադրության գործարան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն