Փաշինյանը արտախորհդարանական որոշ ուժերի կանչել է հանդիպման. ահա թե ինչու

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արտախորհդարանական ուժերին կանչել է հանդիպման: Հանդիպման ժամանակ քննարկվել է այն փաստաթուղթը, որը Մհեր Գրիգորյանին ՌԴ-ում ասել են, որ պետք է ստորագրի:

Ամեն անգամ, երբ սպասվում է որևէ փաստաթղթի ստորագրում, Փաշինյանը սկսում է նման հանդիպումներ ունենալ, որ հետո ասի, որ իրենք ինչ կա բաց ներկայացրել են քաղաքական ուժերին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե  Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը եւ Սուրեն Պապիկյանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն