Մինչ հոգին սատանային վաճառելը, չմոռանաք` թշնամին առաջինը գլխատում է սեփական արյունը ԴԱՎԱՃԱՆՈՂԻՆ. Անահիտ Եղոյան

Ըստ կառավարության մամլո հաղորդագրության ՝ այսօր 2021թ դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի և արտախորհրդարանական քաղաքական ղեկավարների խորհրդակցական ժողովի հերթական նիստը:
Նշեմ որ, արտախորհրդարանական այն ուժերի, որոնք ձեռք սեղմումով և գլուխ խոնհարելով լեգիտիամացրեցին, հաստատեցին հայի պարտությունն ու Հայրենիքի կործանումը:
Ոչինչ չկա ասելու այս ,,հայրենասեր,, քաղաքական ուժերին.
ՄԻԱՅՆ ԿԱՍԵՄ…..
Պարոնայք……..
Հայրենիք կորցնելը.
Հայրենիքի կարոտը.
Հայրենիքի ցավը.
Չեն զգում էթնիկ ու հոգով քոչվոր-թափառական այն ցեղախմբերը, որոնք դրանց մասին գաղափար չունեն, ունակ էլ չեն դրա մասին մտածելու:
Որպես ազնվագույն, աստվածային ծագում ունեցող ազգ, հայ ազգը իր բազում դավաճաններով հանդերձ, իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի վերածվել թափառական ցեղի, քոչվորի:
Գիտեք ինչի?
Որովհետև ամուր պահել ու պահպանել է լեզուն, ավանդական արժեքները, ընտանիքը, մշակույթը, կրոնն ու պատմությունը:
Այն հայ թագավորները, իշխանները, ղեկավաները, որոնք ունեցել են հայրենիքի, ազգի նկատմամբ բարձր գիտակցություն, ում համար հայրենի հողը բարձրագույն արժեք է եղել, ովքեր չեն ծնկել, չեն խոնհարվել օտարի, թշնամու առաջ, ստեղծել են ամուր, հզոր հայոց հայրենիք:
Յուրաքանչյուր հայ ուժ ու կորով է ստանում հայրենի հողից` Հայրենիքից:
Ոմանց համար հայ ազգը խորհրդային միության 70 տարին ինքնուրույնությունից զուրկ է եղել:
Միգուցե հայը անկախ պետություն չի ունեցել, բայց ունեցել է բարձր արժեհամակարգ, մշակույթ, պետական լեզու,կրթություն: Ազգը ունեցել է մտածելու և ստեղծագործելու, վերլուծելու կարողություն, որից ծրագրավորված վերջին տարիների ընթացքում զրկեցին, դարձնելով կամազուրկ, անկիրթ,մտածելու ունակությունից զուրկ մասսա, որը անհատին դարձնելով կուռք, բարձրացնելով վեր, չտեսնելով, չգիտակցելով , գլորվում է անդունդ:
Կործանելով Հայրենիքը:
Պարոնայք ինչ եք ուզում դուք?
Ունենալ փառք, գանձ ու հարստություն, բայց ապրել առանց արժանապատվության ու անհայրենիք?
Թե ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ, անտեսելով անձնական շահը, այն հզորացնելով ու շենացնելով ապրել արժանավայել, հայի արժեհամակարգին հարիր?
ՄԱՐՄԻՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է, ՀԻՊՈՖԻԶԸ ՓՈՔՐԻԿ:
ԲԱՅՑ ՀԻՊՈՖԻԶՆ Է ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՄԱՐՄՆԻՆ:
ՈՐՔԱՆ ԷԼ ՔԻՉ ՄՆԱՑԱԾ ԼԻՆԵՆ ՀԱՅԻ ԳԵՆԸ ԿՐՈՂՆԵՐԸ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՆՀԱՏՆԵՐԸ,
ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ՆՐԱՆՔ ՄԻԱՆԱԼՈՒ ԵՆ, ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԵՆ ԱԶԳԻՆ:
ՏԻԵԶԵՐՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ Է ԻՐ ԱՌԱՋՆԱԾԻՆ ԱԶԳԻՆ ԵՎ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՊԱՏԻԺՆ Է ՏԱԼՈՒ ՆՐԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՂԻՆ:
ՊԱՐՈՆԱՅՔ…….
ՀԻՇԵՔ …….
Մինչ հոգին սատանային վաճառելը,  չմոռանաք` թշնամին առաջինը գլխատում է սեփական արյունը ԴԱՎԱՃԱՆՈՂԻՆ:
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության նախագահ
Անահիտ Եղոյան
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն