Փոքրիկ Հայաստանը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը. ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում. քաղաքագետ

▪️ Մշակվել և ընդունվել է «Թյուրքական աշխարհի հեռանկարները 2040» կազմակերպության գործողությունների ծրագիրը։
▪️ Թյուրքական խորհուրդը վերանվանվեց «Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն»։
▪️ Թուրքմենստանն ընդունվել է կազմակերպություն որպես դիտորդ։
Իլհամ Ալիև. Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը.

Հիմա Ռուսաստանի մասին, որի համար այս պայմանագիրը շահավետ չէ, բայց որի դեմ (ինչպես և Իրանի դեմ) անգլո-սաքսոն գլոբալիստների լուռ համաձայնությամբ կառուցվում է Թուրանը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ քննարկել է անվտանգության ոլորտում ռուս-իրանական համագործակցության հարցեր։ Այնուամենայնիվ, ուշ չէ՞ խմել Բորժոմի, երբ երիկամներն արդեն շարքից դուրս են եկել։ Իսկ որ նրանք (ՌԴ, Իրան` խմբ.) «շարքից դուրս են եկել», դա պարզ է բոլորին։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պարոն Լավրովը ստիպված էր ձեւացնել, թե ոչինչ չի կատարվում։ Դա, սակայն, ոչ թե նրա մեղքն էր, այլ այն քաղաքագետների ու վերլուծաբանների, ովքեր իրենց անկարողության կամ այլ հանգամանքների պատճառով ընդամենը մի քանի ամիս առաջ համառորեն հայտարարում էին, թե նման կառույցի ձևավորումն անհնարին է:

Ի վերջո, հնարավոր է, որ Մոսկվայի թուրքամետ լոբբին պարզապես անտեսում է երկրի ռազմավարական շահերը՝ հանուն ակնթարթային կոմերցիոն հաջողության, կամ նույնիսկ` անձնական բիզնես շահերի։ Ռուսաստանի արտգործնախարարության քաղաքական մանևրի շրջանակը նեղացնելու համար` իսրաելական և բրիտանական հետախուզական ծառայությունների երկու սակավախոս նախկին բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեցին դեպի Կասպից ծով երեսնամյա ճանապարհորդության հաջողության մասին։ Իսկ ԲՈԼՈՐ թյուրքական երկրների միավորման ներկայիս ամրագրումը (Թուրքմենստանը որպես դիտորդ) ավարտում է Եվրասիայի՝ Դուգինցիների քաղաքական գծի պարտությունը։

Սակայն այն դեռ չի ավարտվել։ Փոքրիկ Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի օգնությամբ դեռ կարող է խառնել այս խաղի բոլոր խաղաքարտերը. միայն քաղաքական կամք է պետք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել արտաքին գործակալական վարչակազմին։ ՇՈՒՏՈՎ:

 

Քաղաքագետ, կրոնագետ ԲորիսՍեվերուսի տելեգրամյան ալիքից.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն