Պոլիկլինիկաների աշխատակիցներին հրահանգվել է Sputnik-V ստացած քաղաքացիների անկետաները ղեկավարությանը ներկայացնել խիստ գաղտնիության պայմաններում ու շտապ

“Փաստարկ” լրատվականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ Սպուտնիկ -V պատվաստանյութի արտադրության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Աղբյուրը փոխանցեց, որ Երևանի բազմաթիվ պոլիկլինիկաներում բժիշկներին ու բուժքույրերին հրահանգվել է 20.09.21-ին առավոտ շուտ պոլիկլինիկաների ղեկավարներին ներկայացնել Սպուտնիկ-V ստացած քաղաքացիների բժշկական քարտերը (անկետաները)։

Նշենք, որ պոլիկլինիկաների աշխատակիցներին հրահանգվել է անկետաները ղեկավարությանը ներկայացնել խիստ գաղտնիության պայմաններում ու շտապ։ Պատճառը դեռևս պարզում ենք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն