Պուտինը ԱՄՆ-ի նախագահներին համեմատել է միմյանց հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ երկու նախագահներին՝Դոնալդ Թրամփին և Ջո Բայդենին համեմատել է միմյանց հետ։ Ռուսատանի նախագահի կարծիքով՝ Բայդենն իր նախորդի համեմատությամբ՝ միանգամայն այլ մարդ է․ նա արմատապես տարբերվում է Թրամփից, որովհետև Բայդենը կարիերային քաղաքական գործիչ է, նա իր ողջ հասուն կյանքն անցկացրել է քաղաքականության բնագավառում։ Պուտինը հույս է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը չի գնա իմպուլսիվ քայլերի։

Իսկ ինչ վերաբերում է Թրամփին՝ Պուտինը նրան ոչ սովորական անձնավորություն է համարել և հայտարարել է, որ հարգում է նրան և վառ անհատականություն է համարում։ Այս մտքերը նա հայտնել է ամերիկյան՝ NBC հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ես կարծում եմ , որ նախկին նախագահ Թրամփը ոչ սովորական և տաղանդավոր մարդ է, այլապես նա չէր դառնա ԱՄՆ-ի նախագահ։ Նա վառ անհատականություն է։ Կարող է մարդկանց դուր գա, կամ դուր չգա։ Սակայն նա չեկավ ամերիկյան իսթեբլիշմենթից, նա մեծ քաղաքականության մաս չէր մինչ այդ։ Դա որոշներին դուր է գալիս ՝որոշներին՝ ոչ։ Սակայն դա փաստ է»,- հավելել է Պուտինը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն