Պուտինը մեկնաբանել է իրավիճակը Աֆղանստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է իրավիճակն Աֆղանստանում ՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դադարեցնել արտաքին արժեքների պարտադրումը և ժողովրդավարություն կառուցելը այլ երկրներում:

Ռուս առաջնորդը կարծում է, որ «Աֆղանստանում ինչ-որ բան պարտադրելը հակարդյունավետ է»:

Աֆղանստանի փլուզումը կանխելու համար, ըստ Պուտինի, պետք է հաշվի առնել այն իրականությունը, որ երկրում իշխանությունը զավթել է «Թալիբան» շարժումը։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է Աֆղանստանին սահմանակից երկրներ ահաբեկիչների մուտքը կանխելու կարևորությունը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն