Ռուսաստան. Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է իսրայելական 24 հրթիռներից 22 -ը

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը օգոստոսի 20-ի գիշերը խոցել է Իսրայելի կողմից թիրախների ուղղությամբ արձակված 24 հրթիռներից 22 -ը: AP-ի տվյալներով՝ այս հայտարարությունն արել է Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը:

Կոնտր-ադմիրալը հայտարարել է, որ վեց իսրայելցի կործանիչներ լիբանանյան օդային տարածքից հարձակվել են Դամասկոսի և Հոմսի նահանգների թիրախների վրա: Նրա խոսքով ՝ հրթիռներն ընդհատվել են ռուսական արտադրության՝ “Панцирь-С” и “Бук-М2” համալիրների օգնությամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն